Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստներից մեկը հեռացվել է հավաքականից

22.03.2025, 17:31
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է՝ որոշել է, որ այդ ֆուտբոլիստը չի լինելու հավաքականում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստներից մեկը հեռացվել է հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինելու ազգային հավաքականում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը: Վերջինս պարզաբանեց` Ռանոսը մոտեցել է իրեն, ասել, որ ցանկություն ունի լինել մեկնարկային կազմում, սակայն մարզիչը հստակեցրել է, որ ինքն է որոշում` ով է խաղում մեկնարկային կազմում:

Այս պատճառով մարզիչը որոշում է կայացրել` Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինելու հավաքականում: