Հայաստանը 0։3 հաշվով պարտվեց Վրաստանին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում

20.03.2025, 23:11
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման շրջանակում Վրաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 0։3
Հայաստանը 0։3 հաշվով պարտվեց Վրաստանին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման շրջանակում Վրաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 0։3։

Հանդիպոմն անցկացվեց Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։

Հանդիպման 33-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց իսպանական «Լևանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին։

37-րդ րոպեին ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կրկնապատկեց խաղի հաշիվը, Միկաուտաձեն ևս մեկ գոլ խփեց հանդիպման 59–րդ րոպեին։

Հավաքականների պատասխան հանդիպումը կանցկացվի Թբիլիսիում մարտի 23–ին։