ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Բելգիայի քաղաքացի, քիք բռնցքամարտիկ Հարութ Գրիգորյանի երկու երկրպագուները ներխուժել են ռինգ և հարձակվել իրենց կուռքին հաղթած մրցակցի` հոլանդացի Մերտել Գրոնհարթի վրա:
Նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է քիք բռնցքամարտի մրցաշարը, գրում է
Իզվեստիան:
Մենամարտի երկրորդ ռաունդում Գրոնհարթը Գրիգորյանին նոքաութ է ուղարկել, իսկ այնուհետև, երբ ռինգում բուռն արտահայտել է ուրախությունն իր հաղթանակի կապակցությամբ, մի քանի հարված է ստացել իր մրցակցի երկրպագուներից, հայտնում է Yahoo!Sports պորտալը:
Загружается новость ...
"Право"
Անսպասելիության էֆեկտը գործել է` հոլանդացի քիք բռնցքամարտիկը չի կարողացել ժամանակին կողմնորոշվել և խուսափել հարձակվողների հարվածներից: Բայց, բարեբախտաբար, Գրիգորյանի երկրպագուների` ռինգում հայտնվելուց անմիջապես հետո միջամտել են մրցաշարի կազմակերպիչները և մարզիչները: Նրանք դուրս են բերել կատաղած երկրպագուներին:
Հնարավոր է` նրանց բարկությունը կապված էր այն հանգամանքների հետ, երբ Գրոնհարթը նոքաութի էր ենթարկել իր մրցակցին. սկզբում Գրիգորյանը բաց էր թողել ծնկով գլխին հարվածը և հոլանդացուն մեջքով էր շրջվել, իսկ հոլանդացին ծանր հարվածել էր Գրիգորյանի ծնոտին:
Այնուամենայնիվ, հաղթողի գործողությունները կանոնների սահմաններից դուրս չեն: -0-