Հայ հրաձիգ Զավեն Իգիթյանը 4-րդն տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում

26.02.2016, 12:03
Հայաստանը ներկայացնող  երիտասարդ հրաձիգ Զավեն Իգիթյանը 4–րդ տեղն է զբաղեցրել Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Հայ հրաձիգ Զավեն Իգիթյանը 4-րդն տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող երիտասարդ հրաձիգ Զավեն Իգիթյանը 4–րդ տեղն է զբաղեցրել Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ԱՕԿ կայքը։

«Տղաների 10 մ. օդամղիչ ատրճանակ 60 կրակոց մրցաձևում մասնակցում էին 64 հրաձիգներ: Հաղթահարելով որակավորման փուլը` Իգիթյանն ընդգրկվեց 8 լավագույնների շարքում և, հավաքելով 154,8 միավոր, զբաղցրեց 4-րդ հորիզոնականը»,– նշվում է հաղորդագրությունում։

Ըստ կայքի հաղորդման, Եվրոպայի առաջնությունում փետրվարի 26-ին Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն Իրինա Լաուերը, Մարիամ Միքայելյանը, Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը: -0-