Հայ երկու ըմբիշներն «արծաթ» են նվաճել Եվրոպայի առաջնությունում
12.03.2016,
23:02
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Արթուր Ամոյանն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Արթուր Ամոյանն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Շաբաթ օրն առաջնության եզրափակիչ մենամարտում Ալեքսանյանը պարտվեց ռուս Նիկիտա Մելնիկովին 0:4 հաշվով: Դատավորը ոչ մի անգամ չպատժեց հայ ըմբիշի հակառակորդին պասիվ լինելու համար:
Հայ ըմբիշը դեպի եզրափակիչ տանող ճանապարհին հաղթեց թուրք Ջենկ Իլդեմին, ավստրիացի Դանիել Գաստլին և ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին:
Արթուր Ալեքսանյանն աշխարհի երկակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նույնպես դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` վճռորոշ մենամարտում պարտվելով ռուս Մինգիյան Սեմյոնովին:

Նախկինում Ամոյանը եվրոպական առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր է եղել: -0-