Հայ երկու բռնցքամարտիկներ հաղթանակով են սկսել վարկանիշային մրցաշարը Թուրքիայում

10.04.2016, 13:41
Հայ բռնցքամարտիկ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է հույն Անտոնիա Պապուցակիին Թուրքիայում մեկնարկած Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում:
Հայ երկու բռնցքամարտիկներ հաղթանակով են սկսել վարկանիշային մրցաշարը Թուրքիայում
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բռնցքամարտիկ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է հույն Անտոնիա Պապուցակիին Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկած Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Անուշն առաջինն է մեկնարկել Հայաստանի հավաքականից, իսկ 1/8-ում մրցելու է Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ:

Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին:

Հաղթանակով է սկսել վարկանիշային մրցաշարը նաև 64 կգ քաշային կարգի Հովհաննես Բաչկովը` մեկնարկային մենամարտում հաղթանակ տանելով բելգիացի Անտուան Վանաչերեի նկատմամաբ:

 - рис.1

Նրա հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Վիչենցո Արեչիան: Մենամարտը նույնպես տեղի կունենա ապրիլի 11-ին: