Հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի մրցաշարում

10.12.2025, 09:49
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է մրցաշարի 7-րդ խաղափուլից հետո
Հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի 7-րդ խաղափուլից հետո։ Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։

Կանանց մրցաշարում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը 7 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է 1–2-րդ հորիզոնականները:

Մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ: 

Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 2-ից 12-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվում է «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարը:

Տղամարդկանց մրցաշարին Հայաստանից մասնակցում է գրոսմայստեր Արամ Հակոբյանը, իսկ կանանց մրցաշարին՝ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը: