Հայ հեծանվորդ Էդուարդ Գրիգորյանը՝ Gran Prix Tula միջազգային մրցաշարի առաջին օրվա բրոնզե մեդալակիր (ՎԻԴԵՈ)

17.05.2025, 23:40
ՀՀ հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Էդուարդ Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ «Սքրեթչ» մրցելույթում․ ՎԻԴԵՈ
Հայ հեծանվորդ Էդուարդ Գրիգորյանը՝ Gran Prix Tula միջազգային մրցաշարի առաջին օրվա բրոնզե մեդալակիր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող Gran Prix Tula միջազգային հեծանվահրապարակի մրցաշարի առաջին օրը ՀՀ հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Էդուարդ Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ «Սքրեթչ» մրցելույթում։

Նույն մարզադպրոցի սան Ալեն Միրզոյանը 6–րդն էր այսօր «Elimination race» մրցելույթում։

Նշենք, որ Հայաստանի հեծանվասպորտի երիտասարդական հավաքականը (ամբողջությամբ կազմված «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ–ի սաներից) Տուլայում մայիսի 17-19-ը մասնակցում է Gran Prix Tula միջազգային հեծանվահրապարակի մրցաշարին։ Մեր մարզիկներն են՝ Սվետլանա Մկրտչյան, Անի Ավագյան, Ալեն Միրզոյան, Հարություն Իսրայելյան, Էդուարդ Գրիգորյան, Գարեգին Շահվերդյան։ Թիմի մարզիչներն են Անդրանիկ Առուստամյանը և Սերգեյ Պետրոսյանը։

Gran Prix Tula-ն ավանդական մրցաշար է, որն անցկացվում է Տուլայում արդեն 53-րդ անգամ և միավորում է խորհրդային և ներկայիս տիտղոսակիր մարզիկների, ինչպես նաև խոշոր միջազգային մրցումների, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների հաղթող մարզիկների։ Մրցաշարին մասնակցում է Ռուսաստանի 9 շրջաններ, ինչպես նաև Հայաստանն ու Բելառուսը ներկայացնող շուրջ 200 հեծանվորդ։