578.33
6.66
486.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայ բռնցքամարտիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

14:19
22 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող 17-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 5 բրոնզե մեդալով։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 56 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել է խորվաթ Դենի Ալագիչին, ապա նույն հաշվով առավելության հասել լատվիացի Մաթվեյ Պրոկուդինսի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Շենդրիկին՝ բավարարվելով բրոնզե մեդալով։

Загружается новость ... "Лево"
Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Արթուր Սահակյանը (60 կգ) և Հովհաննես Փափազյանը (91 կգ), որոնք պայքարը սկսել էին 1/4 եզրափակչից։ Սահակյանը մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել է մոլդովացի Ստեֆան Վոզնեակովսկուն, իսկ կիսեզրափակչում 2։3 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Թենիգիզ Կոտոյանին։ Փափազյանը մեկնարկում հաղթել է ալբանացի Արբի Հաքշիուին, իսկ կիսաեզրափակչում զիջել ուկրաինացի Վասիլ Տկաչուկին։

Աղջիկների թիմից մեդալակիր են դարձել 48 կգ քաշային Գայանե Տեր-Աբրահամյանը և 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։

«Հավելենք, որ առաջնությանը մասնակցել են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Ռուբեն Գարբոյանը (52 կգ), Վաղինակ Գալուստյանը (64 կգ), Նարեկ Զախարյանը (69 կգ), Հենրիկ Ծղրիկյանը (91 կգ), Ասրինե Ծատուրյանը (51 կգ)։
Հայ բռնցքամարտիկները հանդես են եկել ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի, մարզիչներ Հարություն Նազարյանի ու Գարիկ Բաղդասարյանի ղեկավարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:22
29 Հուլիսի 2021
Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ Պեպեի կոպտությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ Պեպեի կոպտությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի.ՎԻԴԵՈ
17:46
25 Հուլիսի 2021
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերում 5։0 հաշվով ջախջախել է մրցակցին և դուրս եկել 1/8 եզրափակիչ
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերում 5։0 հաշվով ջախջախել է մրցակցին և դուրս եկել 1/8 եզրափակիչ
22:21
24 Հուլիսի 2021
Փայլուն կատարում․ Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Փայլուն կատարում․ Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ.ՎԻԴԵՈ
12:25
23 Հուլիսի 2021
Ուգանդացի ծանրորդը փախել է Տոկիոյի օլիմպիական բազայից՝ լավ կյանքի հույսով, բայց նրան հայտնաբերել են
Ուգանդացի ծանրորդը փախել է Տոկիոյի օլիմպիական բազայից՝ լավ կյանքի հույսով, բայց նրան հայտնաբերել են
11:25
21 Հուլիսի 2021
Հայկ Մարտիրոսյանը դուրս է թողել ադրբեջանցի Մամեդյարովին ՖԻԴԵ–ի գավաթի մրցապայքարից (ՖՈՏՈ)
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին ու դուրս թողել նրան ՖԻԴԵ–ի գավաթի մրցապայքարից.ՖՈՏՈ
22:44
18 Հուլիսի 2021
Հայկ Մարտիրոսյանը պարտության է մատնել Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիար Մամեդյարովին FIDE-ի գավաթի 3-րդ շրջանում
Հայկ Մարտիրոսյանը պարտության է մատնել Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիար Մամեդյարովին FIDE-ի գավաթի 3-րդ շրջանում
13:16
13 Հուլիսի 2021
Հայտնի է, թե որքան գումար կստանան Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո–2020–ում հաղթելու համար
Հայտնի է, թե որքան գումար կստանան Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո–2020–ում հաղթելու համար
12:21
12 Հուլիսի 2021
Մի անհանգստացեք, մենք այն պաշտպանում ենք. Բոնուչին լուսանկար է հրապարակել Եվրո–2020–ի գավաթի հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բոնուչին նաև տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից, որտեղ երևում է, թե ինչպես են տղաները տոնում բաղձալի հաղթանակը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:42
12 Հուլիսի 2021
Ֆուտբոլը գնում է Հռոմ. Իտալիայի հավաքականը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (ՖՈՏՈ)
Ֆանտաստիկ ֆուտբոլային երեկո. Իտալիայի հավաքականը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն.ՖՈՏՈ
18:25
01 Հուլիսի 2021
Ի՞նչ արժե Ռոնալդուի մեկ հրապարակումը Instagram-ում.որքա՞ն է վաստակում ֆուտբոլիստը մեկ տարվա ընթացքում
Ի՞նչ արժե Ռոնալդուի մեկ հրապարակումը Instagram-ում.որքա՞ն է վաստակում ֆուտբոլիստը մեկ տարվա ընթացքում
11:43
01 Հուլիսի 2021
Ըմբիշ Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ծնկի բերեց ադրբեջանցի մարզիկին` նվաճելով ոսկե մեդալ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ծնկի բերեց ադրբեջանցի մարզիկին` նվաճելով ոսկե մեդալ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:03
29 Հունիսի 2021
«Պայմանավորվեցինք, ընկերս». Բայդենն ու Կանադայի վարչապետը գրազ են եկել (ՖՈՏՈ)
«Պայմանավորվեցինք, ընկերս». Բայդենն ու Կանադայի վարչապետը գրազ են եկել.ՖՈՏՈ