Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն 3 բրոնզե մեդալ Կասպիսկում ընթացող միջազգային մրցաշարում
19.09.2025,
18:05
Հայաստանի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը ապահովել է առնվազն 3 բրոնզե մեդալ Կասպիսկում ընթացող միջազգային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը ապահովել է առնվազն 3 բրոնզե մեդալ Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։
63.5 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ է դուրս եկել Մանվել Պետրոսյանը, 71 կգ-ում Հարություն Հակոբկոխյանը իսկ 75 կգ-ում Մարատ Միքայելյանը։
Հայաստանի հավաքականը այս մրցաշարին մասնակցում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։
Հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

