Հայ բռնցքամարտիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում անցկացվող աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)

12.12.2025, 10:29
Հինգ հայ բռնցքամարտիկ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում. ՖՈՏՈ
Հայ բռնցքամարտիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում անցկացվող աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․   Հինգ հայ բռնցքամարտիկ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան։

Նշենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը և Ռուդոլֆ Գարբոյանը։

Դավիթ Չալոյանը մրցել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Արման Մախանովի հետ ու զիջել նրան` դառնալով աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր:

Արթուր Բազեյանը Ուզբեկստանի ներկայացուցչի հետ մենամարտում համառ պայքար է մղել և դարձել բրոնզե մեդալակիր։

Артур базеян

Ռաֆայել Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը ևս դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։

Ռուդոլֆ Գարբոյանը կիսաեզրափակիչում զիջել է օլիմպիական չեմպիոնին և արժանացել բրոնզե մեդալի։

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն: