Հայ բռնցքամարտիկ Արարատ Հարությունյանը նոկդաունի է ենթարկել Ինդոնեզիայի մասնակցին բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

05.12.2025, 13:58
Հայաստանը հաղթանակով է մեկնարկում Դուբայում ընթացող  բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Հայ բռնցքամարտիկ Արարատ Հարությունյանը նոկդաունի է ենթարկել Ինդոնեզիայի մասնակցին բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը հաղթանակով է մեկնարկում Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

71 կգ քաշային Արարատ Հարությունյանը իր մեկնարկային մենամարտում շատ վստահ առավելության հասավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Մարզիկը բոլոր ռաունդներում գերազանց է գործել, իսկ 3-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկել մրցակցին։

Հաղթանակ կշնորհվի նաև Վախթանգ Հարութունյանին և Նարեկ Մանասյանին, որոնց մրցակիցները կշռման արարողության ժամանակ ավել քաշի պատճառով չեն համապատասխանել քաշային կարգին։ 

Նշենք, որ բռնցքամարտի աշխարհի առաջնության 2-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը, Արմեն Մաշակարյանը և Արտուշ Հովհաննիսյանը։