ՀԱՂԹԱՆԱԿ․ հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (ՖՈՏՈ)

31.07.2021, 11:56
ՀԱՂԹԱՆԱԿ․ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/4 եզրափակիչ.ՖՈՏՈ
ՀԱՂԹԱՆԱԿ․ հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ 

Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ 

 - рис.1

Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ 

 - рис.2

Ինչպես նշում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն, առաջին ռաունդից հետո, երբ կողային մրցավարները  նախապատվությունը տվեցին ադրբեջանցուն, Հովհաննեսը  դրանից զայրացավ ու ռինգում, երկրորդ ռաունդից սկսեց անել աներևակայելին:

 - рис.3

Իր ցնցող հարվածներին  առավել  ուժգնություն հաղորդելու նպատակով ազերի մրցակցին ասես հարվածում էր աջ և ձախ ուսագոտիներով, ասել է թե՝  միայն չէր հարվածում ոտքերով: Այդքանով հանդերձ  մեր վարպետը  մրցակցին գերազանցեց կարգապահությամբ, ազնիվ պայքարում հաղթեց ու մտավ քառորդ եզրափակիչ փուլ:

Լավ  է, որ պատվասեր գյումրեցին հաղթեց և ապացուցեց իր բարձր կարգը: Այս պարագայում գլխավորն այն է, որ նա դրսևորեց հիրավի  անկոտրում կամք, ու նաև այն , որ ինքը իսկական  արժանապատիվ հայ տղամարդ է:-0-