Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։
Ռոբերտը արագ շախմատի թայ-բրեյքում 2:0 հաշվով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի նկատմամբ:
Նշենք, որ հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը մասնակցում են 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին, որն ընթանում է նոյեմբերի 1-ից 26-ը Հնդկաստանի Գոա նահանգում:
Մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

