Գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ուշացել է Քաթարում անցկացվող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բացմանը (ՎԻԴԵՈ)

26.12.2025, 17:36
Դեկտեմբերի 26-30-ը  Դոհայում անցկացվում են  2025 թ.-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները. ՎԻԴԵՈ
Գրոսմայստեր  Մագնուս Կարլսենը ուշացել է Քաթարում անցկացվող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բացմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ուշացել է Քաթարում անցկացվող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բացմանը։

«Սա ՖԻԴԵ-ի 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին փուլն է, և աշխարհի լավագույն խաղացողները մտան խաղասրահ, բայց որտե՞ղ է Մագնուս Կարլսենը»,- նշել է ChessBase India-ն։

Նշենք, որ դեկտեմբերի 26-ից 30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվում են 2025 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ՝

ՄԳ Հայկ Մարտիրոսյան

ՄԳ Շանթ Սարգսյան

ՄԳ Արամ Հակոբյան

ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան

ՄՎ Արթուր Դավթյան

ՄԳ Մամիկոն Ղարիբյան

ՄԳ Էմին Օհանյան

ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան

Կանանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ՝

ՄԳ Էլինա Դանիելյան

ՄՎ Լիլիթ Մկրտչյան

ԿՄԳ Մարիամ Մկրտչյան

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան