Գրիգոր Ղազարյանը՝ Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր
04.05.2025,
12:02
Ծանրամարտիկ Գրիգոր Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 330 կգ (145+185 կգ) արդյունք, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առանձին վարժություններում ևս մեր ծանրորդն արժանացել է ոսկե մեդալներին:
Պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ Գրիգորը բարձրացրել է 138, 142, 145 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175, 180 ու 185 կգ կշռող ծանրաձողերը: