ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրանցել է 150-րդ գոլը իր ակումբային կարիերայի ընթացքում:
Ֆուտբոլիստն իր Facebook-յան էջում Իտալիայի առաջնության 11-րդ մրցաշրջանի «Բոլոնյայի» դեմ երեկվա խաղից լուսանկար է հրապարակել:
«Ռոմա»-«Բոլոնյա» հանդիպումն ավարտվել է ջախջախիչ՝ 5:1 հաշվով՝ հօգուտ Ռոմայի:
Հայ կիսապաշտպանը իտալական «Ռոմայի» կազմում խաղում է 2019.թ-ից (սկզբում վարձակալության իրավունքով, իսկ այս տարվա օգոստոսից՝ մշտական հիմունքներով):-0-