Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Աշխարհի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գարիկ Կարապետյանը դարձավ աշխարհի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր է։ Այս մասին հայտնել է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան։
Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է:
Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Նա չբարձրացրեց 185 կգ ու 187 կգ:
Մարտիրոսյանը չմասնակցեց հրում վարժությանը:
Ուզբեկստանի ներկայացուցիչ Աքբար Ջուրաևը երկամարտի արդյունքում ունեցավ 428 կգ (196+232) արդյունք, համաշխարհային ռեկորդներ սահմանեց ընդհանուր և պոկում վարժությունում։
Նշենք, որ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթանում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։

