Ֆուտբոլում այդպես էլ է լինում. Էդուարդ Սպերցյանը՝ Պորտուգալիայից կրած պարտության մասին
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի՝ Պորտուգալիայից կրած պարտությանը:
«Ֆուտբոլում այդպես էլ է լինում: Բայց նման հանդիպումները մեզ ավելի մեծ մոտիվացիա են տալիս աճելու համար: Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ»,- Telegram-ի իր էջում գրել է Սպերցյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հետ և զիջեց 9:1 հաշվով:
Ինչպես հայտնում է Sportaran-ը, Սպերցյանը դարձավ հայկական հավաքականի միակ գոլի հեղինակը։ Այդ գոլը նրա 11-րդն էր ազգային թիմի կազմում, ինչը թույլ տվեց կիսապաշտպանին բարձրանալ Հայաստանի հավաքականի լավագույն բոմբարդիրների ամբողջ պատմության՝ չորրորդ տեղը։

