ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի թեկնածու, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն խոստացել է ռուսերեն սովորել, որ կարողանա ռուսերեն լեզվով հարցազրույցներ տալ 2018 թվականի աշխարհի առաջնության ընթացքում։
Ինչպես գրում է
ՏԱՍՍ–ը, այդ մասին նա հայտնել է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հրավիրած մամուլի ասուլիսում, նրա խոսքն է փոխանցում Guardian–ը։
Ինֆանտինոն վեց լեզվի է տիրապետում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ նա մտադիր է Ռուսաստան այցելել իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Բացի Ինֆանտինոյից, ՖԻՖԱ–ի նախագահի` փետրվարի 26–ին Ցյուրիխում կայանալիք ընտրություններին կմասնակցեն Ֆուտբոլի ասիական համադաշնության նախագահ շահ Սալման բին Իբրահիմ ալ Խալիֆան Բահրեյնից, Հորդանանի Ալ բին ալ Հուսեյն արքայազնը, ԱՄԷ–ի բնակարանաշինության նախկին նախարար և Նելսոն Մանդելայի համախոհ Տոկիո Սեքսվալեն և ՖԻՖԱ–ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ ֆրանսիացի Ժերոմ Շամպանը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14–ից հուլիսի 15–ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում։ -0-