ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը հրապարակվել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։
ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 12 հազար շվեյցարական ֆրանկով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով:
Նշվում է, որ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում արձանագրվել են հետևյալ խախտումները. թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի և անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում:
Իռլանդիայի հավաքականի հետ խաղում խախտվել են կարգուկանոնի և անվտանգության կանոնները, ինչպես նաև օգտագործվել են հրավառություններ կամ այլ առարկաներ, որի համար ՀՖՖ-ն նաև տուգանվել է 1,000 շվեյցարական ֆրանկով։
Նշենք, որ Հայաստան-Պորտուգալիա խաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։

