Եվս մեկ հայ բռնցամարտիկ անցավ Ռիոյի Օլիմպիադայի մրցումների հաջորդ փուլ

10.08.2016, 20:26
Եվս մեկ հայ բռնցամարտիկ` 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, անցավ Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի հաջորդ փուլ։

Եվս մեկ հայ բռնցամարտիկ անցավ Ռիոյի Օլիմպիադայի մրցումների հաջորդ փուլ
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Եվս մեկ հայ բռնցամարտիկ` 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, անցավ Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի հաջորդ փուլ։

Չորեքշաբթի համառ մենամարտում Բաչկովը հաղթեց վենեսուելցի Մարտին Լուիս Արկոնին 2։1 հաշվով։ Առաջին ռաունդում Հայաստանի ներկայացուցիչը մի շարք հարվածներ բաց թողեց, և ռևֆերին բացեց հաշիվը։ Սակայն մնացած երկու ռաունդներում Բաչկովը «պոկեց» հաղթանակը։ Օգոստոսի 14–ին կայանալիք 1/16 եզրափակչում նա կմենամարտի չինացի Խու Խիանխունի հետ։

Օլիմպիադայում պայքարը շարունակում են ևս երկու հայ բռնցամարտիկներ` Արամ Ավագյանը (56 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)։ -0-