Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
09.04.2025,
12:00
Արսեն Հարությունյանը հաղթեց 5:2 հաշվով Ալբանիայի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61կգ) դուրս է եկել Բրատիսլավայում անցկացվողղ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Արսեն Հարությունյանը հաղթեց 5:2 հաշվով Ալբանիայի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում նրա մրցակիցը Զաուր Ուգուևն է
Ապրիլի 11–ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Մանվել Խաչատրյանը (55կգ), Կարապետ Մանվելյանը (60կգ), Կարեն Ասլանյանը (63կգ), Սլավիկ Գալստյանը (67կգ), Շանթ Խաչատրյանը (72կգ), Մալխաս Ամոյանը (77կգ), Սամվել Գրիգորյանը (82կգ), Կարեն Խաչատրյանը (87կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ) և Դավիթ Հովասափյանը (130կգ)։