Երկու հայ ըմբիշները Եվրոպայի առաջնության եզրափակչում են

12.03.2016, 16:05
Հունահռոմեական ոճի հայ երկու ըմբիշներ անցել են Ռիգայում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ` առնվազն արծաթ ապահովելով:  
Երկու հայ ըմբիշները Եվրոպայի առաջնության եզրափակչում են
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի հայ երկու ըմբիշներ անցել են Ռիգայում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ` առնվազն արծաթ ապահովելով իրենց համար։

Կիսաեզրափակչում աշխարհի երկակի չեմպիոն և եվրոպական առաջնությունների եռակի հաղթող Արթուր Ալեքսանյանը (98 կգ) հաղթանակ է տարել թուրք Ջենկ Իլդեմի նկատմամբ 6։2 հաշվով, իսկ 59 կգ քաշային կարգում հանդես եկող Եվրոպայի երկակի չեմպիոն Ռոման Ամոյանը` ուկրաինացի Դմիտրի Ցիմբալյուկին (4:0)։

Եզրափակչի մենամարտերը կկայանան շաբաթ երեկոյան։

Եվրոպայի «ոսկին» նվաճելու համար Ամոյանը կհանդիպի ռուս Մինգիյան Սեմյոնովի հետ, իսկ Ալեքսանյանը` ռուս Նիկիտա Մելնիկովի հետ։ –0--