Երկու հայ շախմատիստներ Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների հնգյակում են

20.03.2025, 14:08
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ խաղափուլից հետո երկու հայ շախմատիստներն առաջատարից հետ են մնում ընդամենը կես միավորով
Երկու հայ շախմատիստներ Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների հնգյակում են

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/. Շախմատի Եվրոպայի անհատական ​​առաջնության 5-րդ խաղափուլից հետո երկու հայ շախմատիստներն առաջատարից՝ Դանիիլ Յուֆեից (Իսպանիա) հետ են մնում ընդամենը կես միավորով։

5 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 3-րդ հորիզինականներում:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4–ական միավոր և նույնպես առաջատարների շարքում են:

Շախմատի Եվրոպայի անհատական ​​առաջնությունը, որին մասնակցում է 375 շախմատիստ 40 երկրից, անցկացվում է մարտի 15–26–ը։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 10 շախմատիստ։