Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի լավագույն ֆուտբոլիստ

24.12.2025, 10:11
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ
Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնել է sportaran-ը։

Սպերցյանը քվեարկության արդյունքում հավաքել է 43,67 տոկոս ձայն ու մեծ առավելությամբ առաջին տեղում է:

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը դարձել է 8 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ Սպերցյանը նաև ճանաչվել է ՌՊԼ լավագույն ֆուտբոլիստ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: