ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լիլեհամերում ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը, հայտնում է Հայաստանի օլիմպիական ազգային կոմիտեի պաշտոնական
կայքը։
Միքայելյանից բացի, Օլիմպիադայում Հայաստանը կներկայացնի նաև գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը։
Պատանեկան խաղերին այս անգամ մասնակցում են 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից: 15-ից 18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար:-0-