Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի 9 բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ

10.12.2025, 11:34
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի 9 բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ
Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի 9 բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր 1/4 եզրափակիչներն են։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի 9 բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ։

Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Կիսաեզրափակիչի ու մեդալի համար այսօր կպայքարեն՝

48 կգ Բարեղամ Հարությունյանը

51 կգ Ռուդոլֆ Գարբոյանը

57 կգ Ժիրայր Սարգսյանը

60 կգ Արթուր Բազեյանը

75 կգ Վախթանգ Հարությունյանը

80 կգ Արտուշ Հովհաննիսյանը

86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը

92 կգ Նարեկ Մանասյանը

+92 կգ Դավիթ Չալոյանը: