Չորս հայ շախմատիստներ նվաճել են Շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր

27.03.2025, 12:31
Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճել են Շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր
Չորս հայ շախմատիստներ նվաճել են Շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճել են Շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

Գաբրիելը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Ռոբերտը, Շանթը և Հայկը 7.5–ական միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։ 

Չեմպիոն է դարձել գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակել է 8.5 միավոր: Մաթիասը դարձել է պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ է ճանաչվել Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։