413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Բրիտանական պարբերականն Անգլիայի ֆուտբոլի հավաքականի մարզչին մեղադրել է կաշառակերության մեջ

14:45
27 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. The Telegraph պարբերականը 10-ամսյա հետախուզությունից հետո մեղադրել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզրիչ Սեմ Էլարդայսին կաշառակերության մեջ: Հետազոտությունն ուղղված էր Անգլիայի ֆուտբոլում կաշառակերության և կոռուպցիայի առկայությունն ապացուցելուն:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պարբերականի լրագրողները, ներկայանալով որպես ասիացի գործարարներ, Էլարդայսի հետ բանակցություններ են վարել:Մարզիչը, օգտագործելով իր դիրքը և կապերը, համաձայնել է օգնել «գործարարներին» շահույթ ստանալ անգլիական ակումբների տրանսֆերային գործքարքներից: Մասնագետն իր հերթին խնդրել է 400 հազար ֆունտ` ասիական ընկերությանն օգնելու համար: Նա նաև նշել է, թե ինչպես կարելի է շրջանցել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի` տրանսֆերային խաղացողներին վերաբերող կանոնները, որոնք արգելում են կողմնակի անձանց իրավունքներ ունենալ ֆուտբոլիստների նկատմամբ։

The Telegraph-ի աշխատակիցներն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային ուղղված նամակում մանրամասն ներկայացրել են հետախուզության հանգամանքները: Վերջինիս ներկայացուցիչը խնդրել է լիարժեք հաշվետվություն ներկայացնել և տվյալ հարցի շուրջ բանակցությունների տպագիր տարբերակը: Sky Sports հեռուսաընկերությունը հայտնել է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան այդ հոդվածից հետո արդեն հետաքննություն է սկսել մարզիչի հանդեպ:

Նյութում նաև նշվում է, որ Էլարդայսը քննադատել է անգլիացիների նախկին մարզիչ Ռոյ Հոջսոնին` ավելացնելով, որ ֆուտբոլիստները վատ են ելույթ ունենում «հոգեբանական պատնեշի պատճառով, որը չեն կարողացել հաղթահարել»: Բացի այդ, նա հիմարություն է անվանել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի` «Ուեմբլի» մարզադաշտը քանդելու որոշումը: Էլարդայսի հանդիպումները «Գործարարների» հետ տեղի են ունեցել Սինգապուրում և Հոնկոնգում` մինչ Էլարդայսի` Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալը:

Նախորդ գլխավոր մարզիչ Հոջսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որում Անգլիայի հավաքականը զիջեց առաջնության նորեկ Իսլանդիայի թիմին (1:2): Էլարդայսը ղեկավարեց «Սանդերլենդը» 2015 թ.-ի հոկտեմբերին` պայմանագիր կնքելով երկու մրցաշրջանի համար: Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանի արդյունքներով, ակումբը զբաղեցրել է 17-րդ տեղը և պահպանել տեղը պրեմիեր-լիգայում: Մինչ «Սանդերլենդը», անգլիացի մասնագետը աշխատել է այնպիսի տեղական ակումբների հետ, ինչիպիսիք են «Վեստ Հեմը», «Բելքբերնը», «Նյուքասլը» և «Բոլտոնը»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն