Այսօր Երևանում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը

20.03.2025, 16:01
Սա առաջին հանդիպումն է, որ Հայաստանի հավաքականը կանցկացնի նոր գլխավոր մարզչի՝ հոլանդացի Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ
Այսօր Երևանում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կկայանա Հայաստան-Վրաստան հանդիպումը:

Խաղը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ​​մարզադաշտում։ Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 21.00-ին։ Սա առաջին հանդիպումն է, որ Հայաստանի հավաքականը կանցկացնի նոր գլխավոր մարզչի՝ հոլանդացի Ջոն վան'տ Սխիպի («Այաքսի» և Հունաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ) գլխավորությամբ։

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրել է մեր ընտրանու վերջնական հայտացուցակը:

485370276_1119177370246211_8165989265830029741_n.jpg

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:

Վրաստան–Հայաստան պատասխան հանդիպումը կանցկացվի մարտի 23–ին Թբիլիսիում։