Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջարկներ է ստանում տարբեր երկրներից
29.03.2019,
12:06
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ Արջը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մերժել է այլ երկրների դրոշների ներքո հանդես գալու մի շարք առաջարկներ։Այդ տեղեկությունը «Հայկական ժամանակ» թերթին հաստատել է ըմբիշի հայրը` Գևորգ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ Արջը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել, բայց մերժել է այն։ Ալեքսանյանի հայրը հայտնել է, որ դա միակ դեպքը չէր։ «Մենք ուզում ենք մեր երկրից հանդես գալ` մեր երկրի դրոշի ներքո, որովհետև ամեն մարդ իր երկրում է հզոր»,– ասել է ըմբիշի հայրը։
Թերթը նշում է, որ վերջին ամիսներին Ալեքսանյանն ԱՄՆ–ում բուժում էր իր վնասվածքները։ Այդ օրերին Երևանում անցկացվում է հայկական թիմի հավաք` աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով։ -0-