Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր
14.04.2025,
10:59
Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում:
Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: