Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է 2024թ․–ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
07.04.2025,
10:56
Արթուր Ալեքսանյանը՝ 2024թ․–ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։