Արոնյանը կհանդիպի Մագնուս Կարլսենի հետ

08.12.2015, 11:15
«London Chess Classic» սուպերմրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Խաղաղ ելք գրանցվել է 33-րդ քայլից հետո։  
Արոնյանը կհանդիպի Մագնուս Կարլսենի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.«London Chess Classic» սուպերմրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Խաղաղ ելք գրանցվել է 33-րդ քայլից հետո։

Լոնդոնյան մրցաշարում սա հայ գրոսմայստերի 4-րդ ոչ-ոքին էր: 4-րդ տուրի մյուս խաղերն էլ են ավարտվել խաղաղ ելքով, բացառությամբ Վիշվանաթան Անանդ–Հիկարու Նակամուրայի խաղից, որն ավարտվել է Նակամուրայի հաղթանակով։

5-րդ տուրում Արոնյանը մրցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: «London Chess Classic» սուպերմրցաշարն անցկացվում է Անգլիայում։ -0-