ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը և հոլանդացի Անիշ Գիրին խաղաղությամբ ավարտեցին շախմատի թագի հավակնորդների ութերորդ տուրի իրենց պարտիան:
Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով:
Ութերորդ տուրի մյուս հանդիպումները`Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), դեռևս շարունակվում են:
Առաջատար ութ գրոսմայստերների մասնակցությամբ և 420 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է Մոսկվայում մարտի 11–ից 29–ը։ Մրցաշարի հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կխաղա աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում