415.48
5.04
388.48
+9
Եղանակը Երևանում
Հայ

Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն

22:32
18 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/ Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։

Առաջին 15 րոպեներն անցան արգենտինացիների առավելությամբ․ ֆուտբոլիստները, կարելի է ասել, չէին հեռանում մրցակցի կիսադաշտից ու անընդհատ վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, սակայն կամ ֆրանսիացի պաշտպաններն էին տեղում, կամ գնդակը դարպասին չէր հասնում, հաղորդում է armsport.am-ը։

Այս ընթացքում Քրիստիան Ռոմերոն հասցրեց կանոնները խախտել Ուգո Լյորիսի նկատմամբ՝ արմունկով հարվածելով նրան, բժիշկները օգնություն ցույց տվեցին
ֆրանսիացիների դարպասապահին, որից հետո նա կարողացավ շարունակել հանդիպումը։ Մրցավարը Ռոմերոյին որոշեց չպատժել։

Ֆրանսիացիները ևս որոշ դրվագներում վտանգ ստեղծեցին Մարտինեսի դարպասին, բայց դրանք ևս գոլի չվերածվեցին։

Իսկ հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկեց Լյորիսի դարպասը։

36-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիա ստեղծեցին արգենտինացիները․ Լիոնել Մեսսին ոտնաթաթի դրսի կողմով գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտնվող Մակ Ալիստերին, որն էլ այն ուղարկեց Ալվարեսին․ վերջինս գնդակով առաջ ընթացավ և տուգանայինի մատույցներից այն փոխանցեց ձախ եզրում գտնվող Դի Մարիային, որն էլ կրկնապատկեց հաշիվը։

Лионель Месси

Առաջին կեսի մնացած հատվածում հանդիպման տեմպը մի փոքր ընկավ և հաշվի մեջ փոփոխություն այլևս չեղավ։ Արգենտինան ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում։

Երկրորդ կեսն ավելի ակտիվ սկսեցին ֆրանսիացիները, սակայն այն արդյունավետության չվերածվեց։ 60-րդ րոպեին լավ պահ ուներ կրկին Մեսսին․ Դի Մարիայի՝ ձախ եզրից արած փոխանցումից հետո սակայն Լեոյի հարվածը շեղ ստացվեց։

Տասը րոպե անց Կիլիան Մբապեն ուժեղ հարված կատարեց տուգանայինի մատույցներից, գնդակը վերև ընթացավ։

Аргентина чемпион

Խաղի տեմպը բավականին ընկել էր, թվում էր՝ Ֆրանսիան արդեն համակերպվել է պարտության հետ, իսկ Արգենտինան շտապում է տոնել չեմպիոնությունը, սակայն 80-րդ րոպեին խաղը գլխի վայր շրջեց Կիլիան Մբապեն․ նախ, արգենտինացիների կանոնների խախտումից հետո ֆրանսիացի հարձակավողն անվրեպ իրացրեց մրցավարի նշանակած 11-մետրանոցը, իսկ մեկ րոպե անց տուգանայինի մատույցներում Թյուրամի փոխանցումից հետո ստացավ գնդակն ու այն ուղարկեց Մարտինեսի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

Երկրորդ կեսի մնացած հատվածում երկու թիմերն էլ գերակտիվություն էին դրսևորում, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսը թիմերն այնքան էլ ակտիվ չանցկացրեցին, իսկ երկրորդ կեսում՝ 109-րդ րոպեին, Ֆրանսիայի դարպասի մատույցներում խառը իրադրությունում գնդակը հասավ Լեո Մեսսիին, որը մոտ տարածությունից գրավեց Լյորիսի դարպասը։

Հանդիպման 118-րդ րոպեին Գոնսալո Մոնտիելը ձեռքով խաղաց, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին կրկին մոտեցավ Կիլիան Մբապեն ու այն կրկին ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ 3-3։

Չափազանց ակտիվ լրացուցիչ ժամանակից հետո սկսվեց 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիների նյարդերը և Արգենտինան հռչակվեց աշխարհի 2022 թվականի չեմպիոն։

Ֆրանսիացիների կազմում հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ վրիպեցին Կոմանը և Չուամենին։

Արգենտինայի հավաքականն իր պատմության մեջ 6 անգամ դուրս է եկել ԱԱ-ների եզրափակիչ և երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 1978 և 1986 թվականներին։ Թիմի գլխավոր աստղը՝ Լիոնել Մեսսին, հավաքականի պատմության մեջ ռեկորդակիրն է անցկացրած հանդիպումների և գոլերի քանակով` 172 հանդիպում և 98 գոլ։

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, ով ամենաերիտասարդ մարզիչն էր այս ԱԱ-ում, թիմի ղեկը ստանձնել է 2018 թվականին։ Նա այս ընթացքում հավաքականի հետ դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն։

Ֆրանսիայի հավաքականը չորս անգամ է մասնակցել ԱԱ-ի եզրափակչին և երկու անգամ դարձել է չեմպիոն՝ 1998 և 2018 թվականներին։ Թիմը երկու անգամ եղել է նաև մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը դարպասապահ Ուգո Լյորիսն է, իսկ գոլերի քանակով ռեկորդակիրը՝ Օլիվյե Ժիրուն։ Հատկանշական է, որ երկուսն էլ դարձել են այս ցուցանիշներով առաջատարը հենց այս ԱԱ-ում։

Թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, որը որպես ֆուտբոլիստ աշխարհի չեմպիոն է դարձել 1998 թվականին, Ֆրանսիայի հավաքականի ղեկը ստանձնել է տասը տարի առաջ՝ 2012-ին, և այս ընթացքում արդեն որպես մարզիչ է դարձել ԱԱ-ի չեմպիոն (2018), ինչպես նաև՝ Եվրոպայի փոխչեմպիոն (2016):

Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակչում հաղթահարեց Լեհաստանի ընտրանու արգելքը (3-1), 1/4-ում հաղթեց Անգլիային (2-1), իսկ կիսաեզրափակչում՝
Մարոկկոյին (2-0)։ Արգենտինայի հավաքականն իր հերթին 1/8-ում հաղթեց Ավստրալիային (2-1), 1/4-ում՝ Նիդեռլանդներին (2-2, 4-3 11մ), իսկ կիսաեզրափակչում՝ Խորվաթիային (3-0)։ Ի դեպ, վերջինս երրորդ տեղի համար խաղում հաղթեց Մարոկկոյին (2-1)՝ դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Հաջորդ Աշխարհի առաջնությունը կկայանա 4 տարի հետո Հյուսիսիային Ամերիկայում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Սա կլինի առաջին ԱԱ-ն, որին կմասնակցի 48 հավաքական։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:11
20 Մարտի 2023
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
14:04
17 Մարտի 2023
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
12:43
15 Մարտի 2023
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանը՝ արծաթե, Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում
23:18
13 Մարտի 2023
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել. ՎԻԴԵՈ
16:33
07 Մարտի 2023
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում և խոստացել է «ամեն ինչ պատմել»
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում
10:15
02 Մարտի 2023
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:45
22 Փետրվարի 2023
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
11:22
13 Փետրվարի 2023
Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Արտյոմ Ղալաչյանը մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում
13:45
30 Հունվարի 2023
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
19:37
23 Հունվարի 2023
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն