ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
«Ես արդեն «Անժի»-ի մարզիչը չեմ: Հրաժարական եմ տալիս»,- ՌՖՊԼ Տվիթերում մեջբերում են Գրիգորյանի խոսքը:
Загружается новость ... "Лево"
Այդ մասին նա ասել է Մոսկվայի «Դինամոյից» Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում կրած պարտությունից հետո: «Անժի»-ն զբաղեցնում է նախավերջին` 15-րդ տեղը 3 միավորով, գրում է
Ինտերֆաքսը:
Գրիգորյանը մարզում է Մախաչկալայի թիմը 2017 թվականի հունվարից: Այդ պաշտոնում նա փոխարինել է չեխ Պավել Վրբին: -0-