473.68
7.07
455.94
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացի ներդրողը պատրաստ է մինչև $300 մլն ներդնել Հայաստանում մարզադաշտի կառուցման գործում (ՎԻԴԵՈ)

19:59
18 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նոր ազգային մարզադաշտի կառուցման համար ներդրողը պատրաստ է ներդնել 300 մլն դոլար, Facebook–ի իր էջում գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։

«Առաջարկն արդեն փոխանցվել է համապատասխան մարմիններին հետագա առաջխաղացման համար»,– ասաց նա։ Փոխնախարարը հայտնել է, որ դեռևս ապրիլի վերջին եղել է ԱՄՆ–ում, որ տեղում բանակցություններ վարի պոտենցիալ ներդրողի հետ։

«Բանակցություններն անցել են ավելի քան հաջողված, և ամերիկացի ներդրողն արդեն պաշտոնական առաջարկ է կազմել ու ուղղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Առաջարկում նշվում է, որ ներդրողը պատրաստ է մինչև 300 մլն դոլար ներդնել Հայաստանում ՈՒԵՖԱ–ի չորրորդ կարգի մարզադաշտի կառուցման մեջ»,– ասաց Լոռեցյանը։

Նա հայտնեց, որ մարզադաշտի տարողությունը կկազմի մոտ 35-40 հազար տեղ և կհամապատասխանի ամենաբարձր միջազգային չափանիշներին։ «Այժմ քննարկումներ են տարվում մարզադաշտի հնարավոր տեղի վերաբերյալ։ Ցանկանում եմ միանգամից նշել, որ, հավանաբար, մարզադաշտը կկառուցվի Երևանի տարածքում, քանի որ չորրորդ կարգի մարզադաշտը Երևանի սահմաններից դուրս կզրկի մեզ ամենաբարձր կարգի միջազգային հանդիպումներ ընդունելու հնարավորությունից»,– հայտնեց փոխնախարարը։



Լոռեցյանի խոսքով, միջազգային հանդիպումների ընդունման համար պետք է համապատասխան ենթակառուցվածք, որը Երևանից դուրս բացակայում է։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՈՒԵՖԱ–ն կարող է որակազրկել Երևանի Հանրապետական մարզադաշտը, իսկ նոր մարզադաշտի կառուցման համար պահանջվում է 100 մլն դոլարի ներդրում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:05
08 Մայիսի 2022
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հռչակվեց երիտասարդների աշխարհի չեպիոն
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հռչակվեց երիտասարդների աշխարհի չեպիոն
13:48
05 Մայիսի 2022
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Գոռ Սահակյան  բրոնզե մեդալ է նվաճել Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում
11:37
22 Ապրիլի 2022
Աննախադեպ իրադարձություն. Եվրոպայի ծանրամարտի 2023 թ.–ի առաջնությունը կանցկացվի Երևանում
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
22:51
21 Ապրիլի 2022
Էրիկ Իսրայելյանը՝ Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր
16:09
15 Ապրիլի 2022
ՀՀ–ում միջազգային մասշտաբի աննախադեպ սպորտային իրադարձություն է սպասվում. կառավարությունը շուրջ 750մլն դրամ կհատկացնի
ՀՀ–ում միջազգային մասշտաբի աննախադեպ սպորտային իրադարձություն է սպասվում. կառավարությունը շուրջ 750մլն դրամ կհատկացնի
15:57
13 Ապրիլի 2022
Հենրիխ Մխիթարյանի 2 տարեկան որդին դարձել է «գոլի հեղինակ» (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանի 2 տարեկան որդին դարձել է «գոլի հեղինակ». ՎԻԴԵՈ
13:50
08 Ապրիլի 2022
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 12։0 հաշվով զիջել է Լեհաստանի ընտրանուն
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 12։0 հաշվով զիջել է Լեհաստանի ընտրանուն
23:25
06 Ապրիլի 2022
Գաբրիել Սարգսյանը հռչակվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոն
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հռչակվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոն
14:31
03 Ապրիլի 2022
Մալխաս Ամոյանի խորհրդանշական հաղթանակը. հայ ըմբիշի շնորհիվ թուրք և ադրբեջանցի մարզիկները ոտքի կանգնեցին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո (ՎԻԴԵՈ)
Մալխաս Ամոյանի խորհրդանշական հաղթանակը. հայ ըմբիշի շնորհիվ թուրք և ադրբեջանցի մարզիկները ոտքի կանգնեցին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո. ՎԻԴԵՈ
22:26
02 Ապրիլի 2022
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն
10:23
01 Ապրիլի 2022
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է (ՖՈՏՈ)
Վարազդատ Հարոյանը վիրահատվել է և լուսանկար է հրապարակել
21:36
30 Մարտի 2022
Արսեն Հարությունյանը ջախջախեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արսեն Հարությունյանը ջախջախեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն. ՎԻԴԵՈ