ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը հաստատել է ադրբեջանցի հինգ մարզիկների մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությանը, որը կկայանա ապրիլի 15-23-ը Երևանում։
Մասնակիցների ցուցակը հրապարակված է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կայքում։ Նրանց թվում են, մասնավորապես, ադրբեջանցի մարզիկներ Իսա Ռուստամովը, Օմար Ջավադովը, Ալի Շուքուրլուն, Դադաշ Դադաշբայլին և Նազիլյա Իսմայիլովան։ Թուրքիայից Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք առաջնությանը հայտավորված է 24 մարզիկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի կազմկոմիտեն, Եվրոպայի առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի 536 մարզիկներ աշխարհի շուրջ 40 երկրից։ Հայաստանը կներկայացնի 24 ծանրորդ։ Բոլոր միջոցառումները, ներառյալ բացման արարողությունը, կանցկացվեն ՄՀՀ-ում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում