Ադրբեջանցի պարալիմպիկ չեմպիոնուհին ցմահ հեռացվել է մրցումներից․ նա ձևացրել է, թե թույլ տեսողություն ունի (ՖՈՏՈ)

14.05.2025, 16:03
Պարզվել է, որ թույլ տեսողությամբ պարալիմպիկ չեմպիոնուհի, ադրբեջանցի ձյուդոիստուհի Շահանա Հաջիևան լիարժեք տեսողություն ունի
Ադրբեջանցի պարալիմպիկ չեմպիոնուհին ցմահ հեռացվել է մրցումներից․ նա ձևացրել է, թե թույլ տեսողություն ունի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պարզվել է, որ թույլ տեսողությամբ պարալիմպիկ չեմպիոնուհի, ադրբեջանցի ձյուդոիստուհի Շահանա Հաջիևան լիարժեք տեսողություն ունի և ստացել է ցմահ արգելք, գրում է Championat.com-ը։

Հաջիևան Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր։

Նա չի անցել բժշկական ստուգում Պարաձյուդոյի աշխարհի առաջնությունից առաջ և ցմահ հեռացվել է պարալիմպիկ մրցումներից։ Նշվել է, որ 24-ամյա մարզուհին ունի լիարժեք տեսողություն։

Նման «հրաշք» է տեղի ունեցել նաև մեկ այլ ադրբեջանցի ձյուդոիստուհու՝ Էլնարա Նիզամլիի հետ, ով համարվել է ամբողջովին կույր։