415.57
4.67
386.18
+28
Եղանակը Երևանում
Հայ

Ուժեղագույն շախմատիստները կներկայացնեն Հայաստանն Իսլանդիայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությունում

17:03
10 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ուժեղագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները կմասնակցեն նոյեմբերի 12–ին Իսլանդիայի մայրաքաղաքում մեկնարկող Եվրոպայի 2015 թ.–ի թիմային առաջնությունում։

Առաջնության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն` տղամարդկանց մրցաշարում հայկական շախմատային դպրոցի պատիվը կպաշտպանեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանն ու Կարեն. Գ. Գրիգորյանը։

Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատային թագի հավակնորդների մրցաշարին>>

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող է (2006 թ.–ին` Թուրինում, 2008 թ.–ին` Դրեզդենում և 2012 թ.–ին` Ստամբուլում)։

Կանանց մրցաշարում Հայաստանի թիմում ներառվել են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան, ինչպես նաև Լիլիթ Գալոյանը (միջազգային կարգի վարպետ) և Սուսաննա Գաբոյանը։

Տղամարդկանց և կանանց մրցաշարներն անցկացվում են նոյեմբերի 12–22–ը շվեյցարական համակարգով, 9 տուրով։ Բոլոր թիմերը բաղկացած են 4 հիմնական խաղացողներից և մեկ պահեստային խաղացողից։ Առաջնությանը մասնակցում են եվրոպական 30 երկրներ ներկայացնող շուրջ 300 շախմատիստներ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Հունիսի 2023
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
19:37
08 Հունիսի 2023
Կտրամադրվի մոտ 50մլն դրամ. Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր 140 մասնակիցների մասնակցություն
13:48
08 Հունիսի 2023
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
12:54
08 Հունիսի 2023
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում
11:26
08 Հունիսի 2023
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Լեո Մեսսին
Հայտնի է, թե Մեսսին որ ակումբում կշարունակի կարիերան
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ