415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյանը մտածում է ադրբեջանական «Գաբալայի» հետ պատասխան հանդիպման մասին

18:43
04 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Դուրտմունդի  «Բուրուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ մտածում է ադրբեջանական  «Գաբալայի» հետ պատասխան հանդիպման մասին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ելնելով անվտանգության նկատառումներից, հոկտեմբերի 22-ին հրաժարվել էր մեկնել Բաքու` Եվրոպայի Լիգայի շրջանակում «Գաբալա» ակումբի հետ հանդիպմանը մասնակցելու համար:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում հասկացրել էր, թե չի խոչընդոտի Մխիթարյանի ժամանմանն Ադրբեջանի մայրաքաղաք, իսկ դրանից առաջ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիաների միությունը կօժանդակի հայ ֆուտբոլիստին, եթե նա խնդիրներ ունենա Եվրոպայի լիգայի խաղին մեկնելու հարցում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, Բաքուն Մխիթարյանին ընդգրկել է «սև ցուցակում» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:

«Շատերը կարծում են, դա ճիշտ որոշում էր, իսկ որոշները դեռևս այն կարծիքին են, որ ես թիմի հետ պետք է մեկնեի Բաքու և խաղայի այնտեղ: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ որոշում էր այստեղ մնալը»,-նշել է Մխիթարյանը:

Նա ավելացրել էր, որ կուզենար խոսել այդ խաղի մասին, քանի որ արդեն այն
անցյալում է:

«Ես  արդեն մտածում եմ  ադրբեջանական  «Գաբալայի» հետ պատասխան հանդիպման մասին, որն առաջիկայում անցկացվելու է այստեղ: Հուսով եմ, որ այն սովորական խաղ կլինի, քանի որ ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու»,-ասել է ֆուտբոլիստը:

«Մենք միասին ենք որոշում ընդունել։ Եթե սա կիսաեզրափակիչ լիներ, հնարավոր է, այլ որոշում ընդունեինք։ Սա բոլորիս համար լավագույն որոշումն է։ Զրուցել ենք Մխիթարյանի հետ և եկել այն եզրակացության, որ բոլորիս համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա հանդիպումը», – Բաքու մեկնելուց առաջ օդանավակայանում ասել էր  գերմանական ակումբի տնօրեն Հանց–Յոախիմ Վատցկեն։-0-





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն