417.4
4.02
393.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Աբրահամը պատմել է իր հաղթանակների և ծրագրերի մասին

15:07
08 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երեքշաբթի լրագրողներին պատմել է իր հաղթանակների և ծրագրերի մասին:

«Ես ուրախ եմ հերթական մենամարտից հետո լինել Հայաստանում, ես եկել եմ հանգստանալու: Ռինգում հաղթանակից հետո անհրաժեշտ է հոգեկան հաղթանակ, որը ես Հայաստանում եմ գտնում»,-ասաց նա:

Մեկնաբանելով 33 ամյա բռնցքամարտիկ  Մարտին  Մարեյի հետ իր վերջին մենամարտը, որում  Աբրահամը պահպանեց իր տիտղոսը, բռնցքամարտիկը նշեց, որ մրցակիցը շատ ուժեղ էր:

«Իհարկե, վերջին մենամարտը բավականին ծանր էր, բայց ամենակարևորը, որ մենք հաղթեցինք: Մարտին Մարեյը ուժեղ բռնցքամարտիկ է, նա ունի շատ մեծ փորձ ունի Նա միշտ հաղթել է, իր կարիերայում նա երկու անգամ էր պարտվել, սա էլ եղավ երրորդ պարտությունը»,-ավելացրեց Աբրահամը:

Չեմպիոնի խոսքով, հաջորդ մենամարտը  կլինի  մարտին, մրցակից կլինի մեքսիկացի Ռամիրեսը, ով առաջին համարն է WBO վարկածում, աշխարհի չեմպիոնի գոտու հավակնորդ: Միաժամանակ, նա ավելացրեց, որ դեռևս տրամադրված չէ հաջորդ մենամարտին: «Եթե ես արդեն այսօր սկսեմ մտածել հաջորդ մենամարտի մասին, ապա գիշերները չեմ կարող քնել»,-ասաց նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չեմպիոնական տիտղոսի հաջորդ պաշտոնական թեկնածու, մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսն պատրաստակամություն է հայտնել մրցել հայ բռնցքամարտիկի հետ:

Աբրահամաը նաև ասել է, որ Հայաստան է եկել նախօրեին և պատրաստվում է այստեղ մնալ 4 շաբաթ:
 «Ես հուսով եմ, որ կարող եմ ամանոր արձակուրդներըն անցկացնել Հայաստանում: Դեռևս որևէ կոնկրետ բան չեմ պլանավորել, բայց տոները նշելու եմ ընտանիքիս հետ»,-նշեց Աբրահամը:

Խոսելով վերջերս ստացած «Բեռլինի չեմպիոն 2015»-ի մասին Աբրահամն ընդգծեց, որ դա իր համար մեծ պատիվ է` ավելացնելով, որ  այդ տիտղոսը ստանում է արդեն 4-րդ անգամ:

»Երբ դու Հայաստանից գնում ես Գերմանիա և այնտեղ դառնում ես լավագույն սպորտսմենը` դա արդեն մեծ պատիվ է, և ոգեշնչում է  ձեռքբերումների համար»,-ասաց Աբրահամը:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) ծագումով Հայաստանից է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Դարձել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնական գոտին «խլելով» Ռոբերտ Շտիգլիցից։ 2013 թվականի մարտի 23–ին «Արթուր արքան» չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը նույն Շտիգլիցի հետ մենամարտում։ Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջովին փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակը շնորհելով ծագումով ռուս գերմանացի մարզիկին։

Սակայն 2014 թվականի մարտին Աբրահամը վերադարձրեց չեմպիոնի գոտին` հաղթելով Շտիգլիցին ռևանշ–մենամարտում, իսկ այնուհետև պաշտպանեց այն չեռնոգորցի Նիկոլա Սիեկլոչայի և Փոլ Սմիթի հետ մենամարտերում։

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009 թվականներին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում