416.92
4.78
387.22
+30
Եղանակը Երևանում
Հայ

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանը՝ արծաթե, Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

12:43
15 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը 55 կգ քաշայինների եզրափակչում 3-7 հաշվով զիջել է Ռումինիայի ներկայացուցչին, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն:

Կարապետ Մանվելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով առավելության էր հասել Սաբոլց Լոսոնկի նկատմամբ, քառորդ եզրափակչում տուշեով (7-1) հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին, իսկ կիսաեզրափակչում հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:

Загружается новость ... "Лево"

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել: Հարությունյանը 87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Գաբրիել Լուպասկոյին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, իսկ Ալբերտ Վարդանյանը 130 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում 6-1 հաշվով հաղթել է չեխ Մարսել Ալբինիին:
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից պայքարը կշարունակեն Աշոտ Խաչատրյանը (67 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

Խաչատրյանը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ 0-11 հաշվով պարտվել է վրացի Դիեգո Չխիկվաձեին: Խաչատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Խլոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Լեհաստանի ներկայացուցիչ Յակուբ Կամիլի հետ. հաղթանակի դեպքում Խլոյանը ևս կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 13-19-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ