ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են այս տարի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Загружается новость ... "Лево"
Առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են այդ ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ակնկալվում է 35 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի մոտավորապես 280 բռնցքամարտիկ: Զեկուցվել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակցույցի:
Քննարկվել են նաև մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, առաջնության լուսաբանման հետ կապված հարցեր: Մասնավորապես, Կարապի լճի հարակից տարածքում կստեղծվի ֆան-գոտի, տեղադրվելու է մեծ էկրան:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պետք է արդյունավետ աշխատել բոլոր նախանշված ուղղություններով՝ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար:-0-