+14
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները

15:48
13 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: Առաջին ուսումնամարզական հավաքը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 16-ից:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու ծանրորդների համար Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Փարիզի Օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:

Փարիզ-2024-ին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին: Տեղերը ձևավորվում են այն մրցումների արդյունքներով, որոնցում շնորհվում են վարկանիշային միավորներ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:33
28 Մարտի 2023
«Միլան» ֆուտբոլային ակումբը 8 մլն եվրո է առաջարկում Սպերցյանի տրանսֆերի համար
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը
12:35
28 Մարտի 2023
«Դադարեցրեք Արցախի շրջափակումը». Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները (ՎԻԴԵՈ)
«Դադարեցրեք Արցախի շրջափակումը». Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները. ՎԻԴԵՈ
11:42
28 Մարտի 2023
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են
23:02
25 Մարտի 2023
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Թուրքիային
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Թուրքիային
21:25
25 Մարտի 2023
Հայաստանի հավաքականը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականը 10-րո րոպեին բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը. ՎԻԴԵՈ
14:11
20 Մարտի 2023
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
14:04
17 Մարտի 2023
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
12:43
15 Մարտի 2023
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանը՝ արծաթե, Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում
23:18
13 Մարտի 2023
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել. ՎԻԴԵՈ
16:33
07 Մարտի 2023
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում և խոստացել է «ամեն ինչ պատմել»
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում
10:15
02 Մարտի 2023
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ