ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել Facebook–յան իր էջում։
Загружается новость ... "Лево"
«Վերադառնում եմ վնասվածքիցս հետո», – գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։–0–