411.92
6.46
395.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրք»-ի ռեկորդներ է սահմանել բասկետբոլ մարզաձևում

16:07
12 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սևանի մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը, ով առավել հանրաճանաչ է իր գինեսյան ռեկորդներով՝ ավտոմեքենաներ և բեռնատար գնացքներ ձեռքով տեղաշարժելով, այժմ արդեն զարմացնում է բասկետբոլ մարզաձևում սահմանած բացառիկ ռեկորդներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նա բասկետբոլի գնդակով կատարել է մի քանի հնարքներ, որոնք գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում». Այսպես, մեջքով դեպի բասկետբոլի զամբյուղը կանգնած, առանց ետ նայելու, Վարազդատը բահով զամբյուղի մեջ է նետել 1 գնդակ՝ 22 մետր հեռավորությունից։ Ապա նույն դիրքում ձեռքով զամբյուղի մեջ է նետել 2 գնդակ՝ 14 մետր հեռավորությունից, և 3 գնդակ՝ 5 մետր հեռավորությունից։ Այնուհետ, դեմքով կանգնած դեպի զամբյուղը, աջ ձեռքով նետել է գնդակը զամբ¬յուղի մեջ՝ 24 մետր հեռավորությունից։

«Ոչ բոլորը կարող են գնդակով ճշգրիտ հարվածել բասկետբոլի զամբյուղին։ Նույնիսկ որոշ փորձառու բասկետբոլիստների համար մոտ 7 մետր հեռավորությունից հարվածելը խնդիր է:


Իսկ ինչ կասեք, երբ տղան հեռվից է գնդակը նետում զամբյուղի մեջ, ավելի ճիշտ՝ 24 մետր հեռավորությունից, եւ այն էլ ոչ թե մեկ, այլ երկու, երեք գնդակներով։ Սա, ի դեպ, աննախադեպ ռեկորդ է։ Վարազդատ Հակոբյանը մշտապես հաղթահարում է ամենաբարդ և աննվաճելի խոչընդոտներ։ Մարզիկը բոլորին քաջ հայտնի է իր ուժով և վճռականությամբ։ Նա մեկ ձեռքով տեղաշարժել է ավտոմեքենաներ, բեռնատար վագոններ և այլն։ Զարմանալի չէ, որ այժմ իր ուժերը փորձում է մեկ այլ բնագավառում։ Տեւական ժամանակ մարզվելով և գնդակներ նետելով բասկետբոլի զամբյուղի մեջ՝ Վարազդատը նվաճեց հերթական ռեկորդները։ Հայտնի փաստ է. որքան հեռվից են գնդակը նետում զամբյուղի մեջ, այնքան ավելի շատ միավոր են ստանում բասկետբոլում։ Վարազդատ Հակոբյանը գնդակներ է նետում նույնիսկ մեջքով շրջված դեպի զամբյուղը։ Իր համար նոր խոչընդոտներ ստեղծելով՝ նա նաև գնդակ է նետում ոչ թե ձեռքով, այլ բահով։ Երբ կա նպատակ և այն իրագործելու կամք, ամենաբարդ և անհաղթահարելի խոչընդոտը դառնում է իրականություն։ Ամեն զարմանահրաշ ռեկորդի հետ մեկտեղ աշխարհով մեկ հնչում է ոչ միայն Վարազդատի, այլ նաև Սևան համայնքի անունը», – ներկայացրել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:46
30 Նոյեմբերի 2022
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
12:54
29 Նոյեմբերի 2022
Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում (ՖՈՏՈ)
Հայ սուսերամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում. ՖՈՏՈ
12:47
26 Նոյեմբերի 2022
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը
11:22
23 Նոյեմբերի 2022
Ռոնալդուն, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական մեկ այլ ակումբում
Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում
17:40
22 Նոյեմբերի 2022
Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային
Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային
20:01
20 Նոյեմբերի 2022
Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ռուս մրցակցին (ՎԻԴԵՈ)
Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ռուս մրցակցին. ՎԻԴԵՈ
12:46
09 Նոյեմբերի 2022
Ռոման Բերեզովսկին նշանակվել է ժամանակավոր նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Ռոման Բերեզովսկին նշանակվել է ժամանակավոր նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
20:03
06 Նոյեմբերի 2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՖՈՏՈ)
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈ
15:31
24 Հոկտեմբերի 2022
«Շատ երկար եմ սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել (ՖՈՏՈ)
«Շատ երկար եմ  սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել. ՖՈՏՈ
22:06
23 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
23:55
22 Հոկտեմբերի 2022
Պատմություն է կերտվում. բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
22:29
22 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՎԻԴԵՈ