ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Բավարիա» – «Սևիլիա» հանդիպումը կանցկացվի հանդիսականներով, հաղորդում է
armsport–ը:
Ֆուտբոլային գերատեսչությունը որոշել է, որ խաղին կարող են ներկա լինել ստադիոնի 30 տոկոսի չափով երկրպագուներ: Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում սա առաջին խաղն է լինելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, որում թույլատրվում է երկրպագուների մուտքը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում միմյանց դեմ խաղալու են Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան» և Եվրոպա լիգայի հաղթող «Սևիլիան»:–0–